Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ահազանգ քաղաքական հալածանքի մասին

Ահազանգ քաղաքական հալածանքի մասին
02.08.2024 | 21:31

ՀՀ-ում` Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն ՕԼԻՎԵՐ ԴԸԿՈՏԻՆՅԻՆ

ՀՀ-ում` ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան`

Ն.Գ. տիկին ՔՐԻՍԹԻՆԱ ՔՎԻՆԻՆ

ՀՀ-ում` Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար` պարոն ՄԱՔՍԻՄ ԼՈՆԳԱՆԳԵԻՆ

Եվրոպական Միություն Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն ՎԱՍԻԼԻՍ ՄԱՐԱԳՈՍԻՆ

2 օգոստոսի, 2024 թվական

ԴԻՄՈՒՄ-ԿՈՉ

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Սույն նամակով Դուք տեղակացվում եք Հայաստանի Հանրապետությունում հետաքննող-լրագրող ԼԻԼԻԹ ԱՂԵԿՅԱՆԻ նկատմամբ իրականացվող քաղաքական բիրտ հետապնդման մասին, որի արդյունքում ոտնահարվում է խոսքի ազատության հիմնարար իրավունքը:

- Քաղաքական դրդապատճառների վերաբերյալ փաստեր

ՀՀ Շիրակի մարզի իրավապահ մարմինները ներկայացնող 10 անձ` ՀՀ Շիրակի մարզի դատախազ Արմեն Դմիտրիի Չիչոյանը, ՀՀ Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արեգ Արշավիրի Խաչատրյանը, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության պետ Աղասի Սամվելի Իսահակյանը, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության ՀԿԳ քննիչներ Լուսինե Համբարձումի Համբարձումյանը, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության քննիչ Վիրաբ Հովհաննեսի Սաֆարյանը, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության քննիչ Ռիմա Վոլոդիայի Դավթյանը, ՀՀ ՆԳՆ ոստիակնության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Միշայի Գևորգյանը, ՀՀ ՆԳՆ ոստիակնության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնի Անչափահասների գործերով և ընտանեական բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ տեսուչ Լիաննա Սուրիկի Խաչատրյանը, ՀՀ ՆԳՆ ոստիակնության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնի Անչափահասների գործերով և ընտանեական բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ օպեր լիազոր Սևակ Ոսկանի Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիակնության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Խաչատուրի Ենգոյանը թիվ 18-0338-23 քրեական վարույթով ճանաչվել են տուժողներ:

Վերոնշյալ անձինք իբրև տուժել են (վիրավորվել են) հետաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանի կողմից իրենց հասցեին արտահայտված քննադատողական կարծիքից:

Հատաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Լիլիթ Աղեկյանը, բացասական գնահատելով ՀՀ Շիրակի մարզի իրավապահ մարմինների, աշխատակիցների գործունեությունը, վիրավորել է դատախազներին, ոստիկաններին, քննիչներին:

Լիլիթ Աղեկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումն օրենքի կոպիտ խախտմամբ հարուցվել է ՀՀ Շիրակի մարզի կայազորային դատախազություն դատախազ Մ. Մարտիրոսյանի կողմից: Այսինքն` հետաքննող-լրագրողի խոսքի ազատության ոչ համաչափ և ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունեցել ոչ իրավասու սուբյեկտի կողմից:

ՀՀ Շիրակի մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչները, զայրացած լինելով Լիլիթ Աղեկյանի վրա, վերջինիս կողմից կատարված բացահայտումների համար, որոնք առնչվում են կրթական ոլորտում կոռուպցիային, դպրոցի աշակերտների կողմից դպրոցում 5 տարեկան երեխայի նկատմամբ բռնի սեքսուալ գործողություն կատարելու դեպքին, և նկատի ունենալով, որ Լիլիթ Աղեկյանը դեմ է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը (քաղաքական դրդապատճառների առկայությունը), նրա նկատմամբ նախաձեռնել են քաղաքական հետապնդում:

- Քաղաքական դրդապատճառների վտանգավորության վերաբերյալ

Կոռուպցիայի դեմ պայքար մղող հետաքննող-լրագրողի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի իրավապահ մարմինների ղեկավար կազմի կողմից նկարագրված հալածանքը իրական վտանգ է ներկայացնում ժողովրդավարության համար: Նկարագրվածը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ դեպք է, քանզի 33-ամյա մեր պետականությունում նման դեպք երբեք չէր արձանագրվել: Սույն իրավիճակը պահանջում է հատուկ ուշադրություն թե՛ քաղաքացիական հասարակության, և թե՛ միջազգային հանրության կողմից։

Քաղաքական դրդապատճառներով հետաքննող-լրագրողի նկատմամբ հալածանքներ իրականացնող պետական պաշտոնյաների գործողությունների այս վարքագիծը պետք է արժանանա համապատասխան արձագանքի:

Բացի այդ, կարևոր է վերլուծել ոչ միայն այս դեպքի դրդապատճառը, այլև բացահայտել այս դեպքով խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունների իրական դրդապատճառները Հայաստանի Հանրապետությունում։

2024 թվականի հունիսի 27-ին ոստիկանները ներխուժել են Լիլիթ Աղեկյանի բնակարան և տեղեկացրել, որ նա նույն օրը պետք է գնա ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության Տասներորդ կայազորային Շիրակ քննչական բաժին ավագ քննիչ Արման Մինասյանի մոտ որպես մեղադրյալ հարցաքննության: Այդ օրը պարզվել է, որ շուրջ մեկ տարի առաջ նախաձեռնվել է քրեական վարույթ, և ՀՀ Շիրակի մարզի իրավապահ մարմինների ղեկավար կազմը՝ որպես Լիլիթ Աղեկյանից իբրև վիրավորված անձինք, տուժողներ են ճանաչվել քրեական վարույթի շրջանակում: Այսինքն` պահարանում պահվել է նախապես պատրասված քրեական վարույթ, որի շրջանակում՝ անհրաժեշտությունից ելնելով, պետք է կատարվեր բռնաճնշում:

Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել հետաքննող-լրագրողի նկատմամբ համակարգված, նախապես պլանավորված հալածանք իրավապահ մարմինների թվով 10 պաշտոնյանների կողմից, որոնց շուրջ կեսը բարձր պաշտոններ են զբաղեցնում:

Սույն դեպքը դարձել է բռնակալության գործելակերպի ցայտուն օրինակ: Միևնույն ժամանակ, այս դեպքը նշանավորեց Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նոր հանգրվան:

Ընդդիմադիր հայցքների տեր անձը, որը պայքարում է կոռուպցիայի դեմ, բացահայտորեն հալածվում է իր գործունեության շրջանակներում կատարված բացահայտումների համար: Լիլիթ Աղեկյանի դեմ քրեական գործի հարուցումը նպատակ է հետապնդում ոչ միայն ոտնահարել վերջինիս խոսքի ազատության իրավունքը, այլև խոչընդոտել նրա մասնագիտական՝ լրագրողական գործունեությունը:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ցույց տվեց, որ չկա հանցագործություն, որի վրա կանգ առնի իր նպատակներին հասնելու համար։ Քաղաքացիական հասարակությունը և միջազգային հանրությունը պետք է գիտակցի այն չարիքի մասշտաբները, որոնց դեմ պայքարում է հետաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանը և վերջինիս նման անձինք:

Այս համատեքստում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում ստեղծված քրեական միջավայրը, քրեական աշխարհի հետ քաղաքական համակարգի միաձուլումը` ամենօրյա ռեժիմով հանրությանը ցնցում է տեղի ունեցած բռնի մահերի, ծանր թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի մասին տեղեկություններով:

Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպաններին միավորվել և օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսները՝ պաշտպանելու Հայաստանի Հանարապետությունում հատաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանին, և բոլոր այն քաղաքական հալածյալներին, ում հետապնդում է Նիկոլ Փաշինյանի վարչախումբը՝ կարծիք արտահայտելու համար:

Կոչ եմ անում աջակցել ընդդիմադիր կարծիքներ ունեցող լրագրողներին, քաղաքական վերլուծաբաններին, բլոգերներին, ովքեր քաղաքական հետապնդումների են ենթարկվում ՀՀ Շիրակի մարզի իրավապահների կողմից:

Հարգանոք`

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Լիլիթ Աղեկյանի փաստաբան

Դիտվել է՝ 2485

Մեկնաբանություններ